Պաշտոնական. «Բավարիա»-ն պայմանագիր է կնքել աշխարհի չեմպիոնի հետ

27 Մարտի 2019 20:39
Պաշտոնական. «Բավարիա»-ն պայմանագիր է կնքել աշխարհի չեմպիոնի հետ

«Բավարիա»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է «Ատլետիկո»-ի պաշտպան Լուկա Էրնանդեսի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է 5 տարով: Ֆրանսիացին գերմանական թիմի խաղացող պաշտոնապես կդառնա 2019 թվականի հուլիսի 1-ին:

Ավելի վաղ նշվում էր, որ գործարքի արժեքը կազմելու է 80 մլն եվրո:

Հիշեցնենք, որ Էրնանդեսը «Ատլետիկո»-ում հանդես է գալիս 2014 թվականից: Պրեմերայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը 14 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: