Ինչի՞ համար «Բավարիա»-ն պարտվեց «Լիվերպուլ»-ին. Մոուրինյոն նշել է իր կարծիքը

14 Մարտի 2019 22:25
Ինչի՞ համար «Բավարիա»-ն պարտվեց «Լիվերպուլ»-ին. Մոուրինյոն նշել է իր կարծիքը

Պորտուգալացի հայտնի մասնագետ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիա»-«Լիվերպուլ» պատասխան հանդիպման մասին:

Հիշեցնենք, որ մյունխենցիները 1:3 հաշվով պարտություն կրեցին և դուրս մնացին խաղարկությունից:

««Բավարիա»-ն չկարողացավ դիմակայել մրցակցին: Նրանց եզրերի միջև բավականին բաց տարածքներ էին մնում: Լևանդովսկին միայնակ էր, իսկ կիսապաշտպանությունում թարմություն չկար: Խամես Ռոդրիգեսը կտրվել էր հարձակման գծից, իսկ Դավիդ Ալաբան ոչինչ չկարողացավ ստեղծել»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում RT-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: