Evening Standard. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հրաժարվել է Ռակիտիչի տրանսֆերը գնելու մտքից

14 Մարտի 2019 20:01
Evening Standard. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հրաժարվել է Ռակիտիչի տրանսֆերը գնելու մտքից

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը որոշել է չգնել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչի տրանսֆերը, տեղեկացնում է Evening Standard-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «կարմիր սատանաներ»-ը խորվաթ կիսապաշտպանին ցանկանում էին հրավիրել որպես Պոլ Պոգբային փոխարինողի, սակայն ֆրանսիացին մտափոխվել է ու որոշել մնալ թիմում:

Անգլիական ակումբում խաղային այդ դիրքը այլևս ուժեղացման կարիք չի զգում:

Հիշեցնենք, որ Ռակիտիչը «կապտանռնագույններ»-ի կազմը համալրել է 2014 թվականին: Կատալոնացիները գործարքի արդյունքում «Սևիլիա»-ին վճարել էին 18 մլն եվրո:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: