Մեսսին բացատրել է, թե ինչու է 11-մետրանոց հարվածն իրացրել Պանենկայի ոճով

14 Մարտի 2019 18:06
Մեսսին բացատրել է, թե ինչու է 11-մետրանոց հարվածն իրացրել Պանենկայի ոճով

«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հայտնել է, թե ինչու է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիոն»-ի դեմ խաղում 11-մետրանոց հարվածն իրացրել Պանենկայի ոճով:

«11-մետրանոցն այդպես իրացրեցի, որովհետև մինչև հարվածը տեսա, թե ինչպես է դարպասապահն ընտրում ցատկելու անկյունը: Այդ պատճառով էլ որոշեցի գնդակը կախել դարպասում. բարեբախտաբար, ամեն ինչ ճիշտ աշխատեց»,- արգենտինացու խոսքերը փոխանցում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ն այդ խաղում 5:1 հաշվով ջախջախեցին մրցակցին, իսկ «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը դուբլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ:

Հավելենք, որ Մեսսին հայտնվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի հավակնորդների ցանկում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: