«Տանը կլուծենք բոլոր հարցերը». Էվրան հրապարակել է իր ու Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ատլետիկո»-ի դեմ խաղից 5 օր առաջվա նամակագրությունը (լուսանկար)

14 Մարտի 2019 17:49
«Տանը կլուծենք բոլոր հարցերը». Էվրան հրապարակել է իր ու Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ատլետիկո»-ի դեմ խաղից 5 օր առաջվա նամակագրությունը (լուսանկար)

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ու «Յուվենթուս»-ի նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան Instagram-ում հրապարակել է իր ու Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ատլետիկո»-ի դեմ խաղից 5 օր առաջվա նամակագրությունը:

WhatsApp-ով շփման ժամանակ ֆրանսիացին հայտնել է, որ հավատում է «Յուվենթուս»-ի վերջնական հաղթանակին, ինչին Ռոնալդուն պատասխանել է.
«Մենք կհաղթահարենք նրանց արգելքն ու կանցնենք առաջ, եղբա՛յր. տանը կլուծենք բոլոր հարցերը»:

«Սա ցույց է տալիս աշխարհի լավագույն ֆուտբոլիստի վստահությունը, նպատակասլացությունն ու սպորտային չարությունը: Ամեն անգամ մեծ ճնշման ժամանակ եղբայրս ապացուցում է, որ իսկական տղամարդ է»,- ավելացրել է Էվրան՝ կցելով նամակագրության նկարը:

Հիշեցնենք, որ նրանք միասին հանդես են եկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: