ՉԼ. «Ատլետիկո»-ն տանը «դաս տվեց» «Յուվենթուս»-ին, «Ման. Սիթի»-ն 10 հոգով կամային հաղթանակ տոնեց (տեսանյութեր)

21 Փետրվարի 2019 01:59
ՉԼ. «Ատլետիկո»-ն տանը «դաս տվեց» «Յուվենթուս»-ին, «Ման. Սիթի»-ն 10 հոգով կամային հաղթանակ տոնեց (տեսանյութեր)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ատլետիկո»-ն սեփական հարկի ներքո 2:0 հաշվով առավելության հասավ «Յուվենթուս»-ի նկատմամբ:

Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Երկրորդ կեսի 78-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Խիմենեսը: 5 րոպե անց իր թիմի առավելությունը կրկնապատկեց Գոդինը:

«Ատլետիկո» - «Յուվենթուս»՝ 2:0

Զուգահեռ խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն մեծ դժվարությամբ կամային հաղթանակ տոնեց «Շալկե-04»-ի նկատմամբ:

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացել է Ագուերոն: 38-րդ րոպեին տանտերերի կազմում 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրել է Բենտալեբը: Առաջին կեսի վերջին րոպեին մրցավարը ևս մեկ 11-մետրանոց նշանակեց, իսկ Բենտալեբն իր հաշվին դուբլ գրանցեց: 68-րդ րոպեին «քաղաքայիններ»-ի կազմում կարմիր քարտ ստացավ Օտամենդին: 85-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Սանեն: Թվում էր, թե ամեն բան այսպես էլ կավարտվի, բայց 90-րդ րոպեին անգլիական գրանդին հաղթանակ պարգևեց Ստերլինգը:

«Շալկե-04» - «Ման. Սիթի»՝ 2:3


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: