Չէի կարող հաղթել Չեմպիոնների լիգայում, եթե թիմում չունենայի Մեսսիին, Ինիեստային ու Չավիին. Գվարդիոլա

20 Փետրվարի 2019 22:26
Չէի կարող հաղթել Չեմպիոնների լիգայում, եթե թիմում չունենայի Մեսսիին, Ինիեստային ու Չավիին. Գվարդիոլա

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Շալկե-04»-ի դեմ խաղին ընդառաջ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է լրագրողի հարցին:

 -Արդյո՞ք դուք «Բարսելոնա»-ի հետ միասին Չեմպիոնների լիգայում հաղթել եք Մեսսիի, Ինիեստայի ու Չավիի շնորհիվ:

Ամբողջովին համաձայն եմ: Ոչ մի վայրկյան չեմ պատրաստվում վիճել այդ հարցի շուրջ: Երբ ես գլխավորում էի «Բարսելոնա»-ն բազմիցս ասել եմ, որ հիանալի խաղացողներ ունեի: Հիանալի թիմի ունեի նաև «Բավարիա»-ում, իսկ հիմա նաև «Մանչեսթեր Սիթի»-ում, բայց «Բարսելոնա»-ում հաջողակ էի: Համաձայն եմ ձեր քննադատության հետ,- իսպանացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: