Պաշտոնական. «Ռեալ»-ի կիսապաշտպանը չի մասնակցի «Այաքս»-ի դեմ խաղին

11 Փետրվարի 2019 13:09
Պաշտոնական. «Ռեալ»-ի կիսապաշտպանը չի մասնակցի «Այաքս»-ի դեմ խաղին

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն բաց կթողնի Չեմպիոնների Լիգայի շրջանակում կայանալիք «Այաքս»-ի դեմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ, իսպանացի ֆուտբոլիստը մեջքի վնասվածք և վզի շրջանում ցավեր ունի, որոնց ապաքինման համար որոշ ժամանակ կպահանջվի:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Այաքս»-«Ռեալ Մադրիդ» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 13-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: