«Բավարիա»-ի հարձակվողը բաց կթողնի «Լիվերպուլ»-ի դեմ խաղերը

11 Հունվարի 2019 14:17
«Բավարիա»-ի հարձակվողը բաց կթողնի «Լիվերպուլ»-ի դեմ խաղերը

ՈւԵՖԱ-ն «Բավարիա»-ի հարձակվող Թոմաս Մյուլլերի՝ «Այաքս»-ի դեմ խաղում հեռացվելու վերաբերյալ որոշում է կայացրել: 

Omnisport-ի հաղորդմամբ՝ գերմանացին կորակազրկվի 2 խաղով: 

Այդպիսով 29-ամյա խաղացողը բաց կթողնի մրցաշարի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ»-ի դեմ 2 խաղը: 

Մյուլլերը «Այաքս»-ի դեմ հանդիպմանը ոտքով հարվածել էր Տալյաֆիկոյին գլխին, ինչից հետո հեռացվել էր: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: