Միշտ էլ հաճելի է վերադառնալ այնտեղ, որտեղ երկար տարիներ աշխատել ես. Մոուրինյո

10 Հունվարի 2019 20:42
Միշտ էլ հաճելի է վերադառնալ այնտեղ, որտեղ երկար տարիներ աշխատել ես. Մոուրինյո

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր ապագա պլանների մասին:

«Ինձ դուր է գալիս, որ անընդհատ իմ մասին են խոսում, սակայն կարծում եմ՝ հանգստի իրավունք եմ վաստակել: Ժամանակ է հարկավոր, որպեսզի վերլուծեմ վերջին տարիների աշխատանքս և հետևություններ անեմ: 

Լա լիգա, թե՞ Ա Սերիա. կարող եմ հաստատել, որ ինձ համար մեծ պատիվ կլինի վերադառնալ այնտեղ, որտեղ աշխատել եմ երկար տարիներ, բայց այս պահին մարզչական գործունեությունը շարունակելու կոնկրետ տարբերակ չեմ դիտարկում»,- ասել էպորտուգալացին Correio da Manha TV-ի եթերում:

Հիշեցնենք, որ «Յուրահատուկ»-ը իր մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Պորտու»-ն, «Չելսի»-ն, «Ինտեր»-ը, Մադրիդի «Ռեալ»-ը և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: