Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները

13 Դեկտեմբերի 2018 10:19
Հայտնի են Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի բոլոր մասնակիցները

Երեկ ուշ երեկոյան ավարտվեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլը, որի արդյունքներով 16 թիմ իրավունք ստացավ շարունակել պայքարը փլեյ-օֆֆ փուլում: Դրանցից միայն 2-ն են, որոնք չեն ներկայացնում թոփ-5 առաջնությունները:

Առանց կորստի՝ 4 թիմով, պայքարը շարունակում են Անգլիայի պրեմիեր լիգայի ներկայացուցիչները, Իսպանիան և Գերմանիան ունեն 3-ական ներկայացուցիչ, Իտալիան և Ֆրանսիան՝ 2-ական:

1/8 եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին, Երևանի ժամանակով 15.00-ին:

Այդ փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան 2019 թվականի փետրվարի 12/13-ին և 19/20-ին, պատասխան հանդիպումները՝ մարտի 5/6-ին և 12/13-ին:

 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: