ՉԼ. «Պորտու»-ն և «Շալկե-04»-ը հաղթանակներ տոնեցին (տեսանյութեր)

11 Դեկտեմբերի 2018 23:50
ՉԼ. «Պորտու»-ն և «Շալկե-04»-ը հաղթանակներ տոնեցին (տեսանյութեր)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Գալաթասարայ»-ը սեփական հարկի ներքո 2:3 հաշվով պարտություն կրեց «Պորտու»-ից:

Թուրքական ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան Ֆեգուլին և Դերդիյոկը: Պորտուգալական թիմից աչքի ընկան Մոնտեյրոն, Մարեգան և Օլիվեյրան:

«Գալաթասարայ» - «Պորտու»՝ 2:3

Խմբի մյուս խաղում «Շալկե-04»-ը տանը մեծ դժվարությամբ հաղթանակ տոնեց Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետ:

Միակ գոլը խաղավերջում խփեց Ալեսանդրո Շոպֆը:

«Շալկե-04» - «Լոկոմոտիվ»՝ 1:0

Այսպիսով, D խմբից առաջին տեղով փլեյ-օֆֆ դուրս եկավ «Պորտու»-ն(16 միավոր), որն այդպես էլ պարտություն չկրեց: Երկրորդ հորիզոնականում «Շալկե-04»-ն է 11 միավորով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: