Ռիո Ֆերդինանդը նշել է «Յուվենթուս»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստին

08 Նոյեմբերի 2018 20:35
Ռիո Ֆերդինանդը նշել է «Յուվենթուս»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույն ֆուտբոլիստին

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը նշել է, որ Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի «Յուվենթուս»-ի դեմ խաղում մանկունյացիներից լավագույնը Անտոնի Մարսիալն է:

««Մանչեսթեր Յունայթեդ»-ը ֆանտաստիկ արդյունք ցույց տվեց: Թիմը հիմա ավելի վստահ կլինի իր ուժերին: «Յուվենթուս»-ի մարզադաշտն իսկական ամրոց է, սակայն Մոուրինյոյի փայլուն փոփոխությունները արդյունք ապահովեցին:

Նրան կարելի է միայն ծափահարել: Մարսիալը հատուկ ուշադրության է արժանի և լավագույնն էր մեր թիմի կազմում»,- «կարմիր սատանաներ»-ի նախկին ավագի խոսքերը մեջբերում է Metro-ն:

Հիշեցնենք, որ «Յուվենթուս» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվել էր հյուրերի հաղթանակով՝ 2:1 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: