Կրոսը «Վիկտորիա Պլզեն»-ի դեմ խաղում նոր ցուցանիշ է գրանցել

08 Նոյեմբերի 2018 19:57
Կրոսը  «Վիկտորիա Պլզեն»-ի դեմ խաղում նոր ցուցանիշ է գրանցել

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը Չեմպիոնների լիգայի մրցաշարում առաջին անգամ մեկ խաղում 3 արդյունավետ գործողություն է կատարել, տեղեկացնում է AS-ը:

Գերմանացին «Վիկտորիա Պլզեն»-ի դեմ խաղում գոլ է խփել և 2 արդյունավետ փոխանցում կատարել:

Այս առումով, սա հենակետայինի լավագույն խաղն է Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը «Ռեալ»-ի կազմում մասնակցել է 14 հանդիպման: Մինչ «Վիկտորիա Պլզեն»-ի դեմ խաղը, ֆուտբոլիստը արդյունավետ գործողություններով աչքի չէր ընկել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: