Լինգարդը մարտահրավեր է նետել Ռոնալդուին (լուսանկար)

08 Նոյեմբերի 2018 19:31
Լինգարդը մարտահրավեր է նետել Ռոնալդուին (լուսանկար)

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրի՝ «Յուվենթուս» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման առաջին գնդակը խփել էր Կրիշտիանու Ռոնալդուն, որից հետո հետաքրքիր կերպով տոնել այն՝ ցույց տալով որովայնի մկանները:

Հանդիպումից հետո անգլիական թիմի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը նկար է հրապարակել իր Instagram-ի էջում՝ յուրահատուկ մարտահրավեր նետելով պորտուգալացուն: Լինգարդը նկարը մակագրել է այսպես. «ու՞մ մոտ է այն ավելի լավը»:

Հիշեցնենք, որ «Յուվենթուս» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը ավարտվել էր մանկունյանցիների հաղթանակով՝ 2:1 հաշվով:

View this post on Instagram

Who Did It Better? ?? #99 #CR @jlingz

A post shared by JLingz ? (@jesselingard) on


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: