Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը նշել է, որ Չեմպիոնների լիգայի փոխարեն սուպերլիգա ստեղծելը կսպանի եվրոպական ֆուտբոլը:
«Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի համար սուպերլիգան կործանարար կլինի: Այս նախագիծը գրել են մի քանի գրանդ ակումբի նախագահներ՝ խմիչքի շուրջ առավոտյան ժամը 5-ին:
Բազմաթիվ պատճառներ կան այսպիսի նախագծին դեմ քվեարկելու: Առաջին հայացքից այն հիանալի միտք է թվում, սակայն ում է պետք «Ռեալի» և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի միջև հանդիպումը, եթե, օրինակ, թիմերը 10-րդ և 11-րդ հորիզոնականները զբաղեցնելիս լինեն:
Բացի այդ, սուպերլիգան չի տա եվրոպական թիմերին այն ուժերը խնայելու ռեժիմը, որը նրանք ակնկալում են»,- Տեբասի խոսքերը մեջբերում է Goal-ը:
Ավելի վաղ մի շարք եվրոպական գրանդ ակումբներ կողմ էին արտահայտվել այդ նախագծին: