ՉԼ. ՊՍԺ-ն ջախջախեց «Ցրվենա Զվեզդա»-ին, Նեյմարը՝ հեթ-տրիկի հեղինակ, այլ արդյունքներ (տեսանյութ)

03 Հոկտեմբերի 2018 22:48
ՉԼ. ՊՍԺ-ն ջախջախեց «Ցրվենա Զվեզդա»-ին, Նեյմարը՝ հեթ-տրիկի հեղինակ, այլ արդյունքներ (տեսանյութ)

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն տանը 6:1 հաշվով ջախջախեց «Ցրվենա Զվեզդա»-ին:

Փարիզցիների կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Նեյմարը: Մեկական անգամ էլ աչքի ընկան Էդինսոն Կավանին, Անխել դի Մարիան և Կիլիան Մբապեն: Հյուրերի միակ գոլը խփեց Մարկո Մարինը:

ՊՍԺ - «Ցրվենա Զվեզդա»՝ 6:1
1:0, 2:0, 6:1՝ Նեյմար (20՛,22՛,81), 3:0՝ Կավանի (37՛), 4:0՝ Դի Մարիա (42՛), 5:0՝ Մբապե (70՛), 5:1՝ Մարին (74')

Զուգահեռ խաղում Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը սեփական հարկի ներքո պարտություն կրեց «Շալկե-04»-ից՝ 0:1 հաշվով:

Գերմանական թիմի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Ուեստոն Մակ-Կենին:

«Լոկոմոտիվ» - «Շալկե-04»՝ 0:1
0:1՝ Մակ-Կենի (88')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: