Ես իրատես եմ. «Բարսելոնա»-ի հաջորդ փուլ դուրս գալու շանսերը մոտ են 0-ին. Չավի

07 Մարտի 2017 15:10
Ես իրատես եմ. «Բարսելոնա»-ի հաջորդ փուլ դուրս գալու շանսերը մոտ են 0-ին. Չավի

Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Չավի Էրնանդեսը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա» - ՊՍԺ դիմակայության մասին:

«Ես իրատես եմ: «Բարսելոնա»-ն պետք է շատ տանջվի, որպեսզի կարողանա դուրս գալ հաջորդ փուլ: Տեսականորեն հնարավոր է 4 գոլ խփել հանդիպման հիմնական ժամանակում, սակայն չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա», - ասել է Չավին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն դիմակայության առաջին խաղում ջախջախիչ՝ 0:4 հաշվով պարտություն է կրել ՊՍԺ-ից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: