Նոյերը կարող է բաց թողնել «Արսենալ»-ի դեմ հանդիպումը

06 Մարտի 2017 12:47
Նոյերը կարող է բաց թողնել «Արսենալ»-ի դեմ հանդիպումը

«Բավարիա»-ի հիմնական դարպասապահ Մանուել Նոյերը կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումն «Արսենալ»-ի դեմ, հայտնում է 101 Great Goals-ը:

Նախօրեին դարպասապահն առանձին մարզում է անցկացրել ավազի վրա մկանային խնդիրների պատճառով: Եթե Նոյերին չհաջողվի խաղադաշտ դուրս գալ, նրան, հավանաբար, կփոխարինի Սվեն Ուլրայխը:

Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է «Բավարիա»-ի հաղթանակով 5:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 7-ին Երևանի ժամանակով 23:45-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: