Կրկին շանս ունենք ապացուցելու, որ Եվրոպայի արքաներն ենք. Ռամոս

16 Մայիսի 2018 15:33
Կրկին շանս ունենք ապացուցելու, որ Եվրոպայի արքաներն ենք. Ռամոս

Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը կիսվել է «Լիվերպուլ»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչից ունեցած սպասելիքներով:

«Շատ հաճելի է կրկին շանս ունենալ ապացուցելու, որ մենք Եվրոպայի արքաներն ենք: Չեմպիոնների Լիգայի գավաթը երրորդ անգամ անընդմեջ նվաճելը երազանք է: Հույս ունեմ, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի:

«Լիվերպուլ»-ը լավ թիմ է և ունի գերազանց մարզիչ, մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում: Պատրաստ ենք փորձությանը»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում Marca-ն:

«Ռեալ» - «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա մայիսի 26-ին՝ Կիևում (22:45 ԵԺ):

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: