Մեսսիին կանգնեցնելն անհնար է. Մորատա

13 Փետրվարի 2018 14:54
Մեսսիին կանգնեցնելն անհնար է. Մորատա

Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է «Բարսելոնա»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջիկա դիմակայության մասին:

«Մեսսիին կանգնեցնելն անհնար է: Դրական արդյունքի հասնելու համար անպայման պետք է պաշտպանողական խաղ խաղալ: Բացի այդ, պետք է առավելագույնս օգտագործենք մեր ստեղծած պահերը»,- Մորատայի խոսքերն է մեջբերում AS-ը:

«Չելսի» - «Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 20-ին, իսկ «Կամպ Նոու»-ում թիմերը կմրցեն մարտի 14-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: