Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Մովսիսյանի տրանսֆերը՝ «Ռեալ Սոլթ-Լեյք»-ի պատմության լավագույն տրանսֆերների շարքում

09 Հունվարի 2017 21:04
Մովսիսյանի տրանսֆերը՝ «Ռեալ Սոլթ-Լեյք»-ի պատմության լավագույն տրանսֆերների շարքում

Rslsoapbox պարբերականը Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերը ընդգրկել է «Ռեալ Սոլթ-Լեյք»-ի պատմության լավագույն տրանսֆերների շարքում.

«2016 թվականին «Ռեալ»-ը Մովսիսյանի տրանսֆերը գնեց եվրոպական մեծ ակումբից՝ Մոսկվայի «Սպարտակ»-ից: Ակնհայտ է, որ այս տեղափոխությունը տարբերվում է մյուսներից: Յուրան «Ռեալ Սոլթ-Լեյք»-ում հանդես է եկել մինչև 2009 թվականը, որից հետո տեղափոխվել է Եվրոպա: Բայց «Ռեալ»-ը վերադարձրեց Մովսիսյանին՝ սկզբում վարձակալելով, այնուհետև գնելով նրա տրանսֆերը:

Եվրոպայում Մովսիսյանը դարձավ երկրորդ կարգի հարձակվող: Նրան էլիտար հարձակվող համարելը դժվար է, սակայն նրա տեղափոխությունը իրավամբ համարվում է ակումբի պատմության մեջ լավագույններից մեկը»,- նշում է պարբերականը: 

Նշենք, որ ընդհանուր առմամբ «Ռեալ Սոլթ-Լեյք»-ում անցկացրած 82 խաղում Յուրա Մովսիսյանը դարձել է 24 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: