Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին, «Լոռի»-ն և «Փյունիկ»-ը գոլառատ ոչ-ոքի խաղացին Վանաձորում

05 Հոկտեմբերի 2019 17:20
Բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին, «Լոռի»-ն և «Փյունիկ»-ը գոլառատ ոչ-ոքի խաղացին Վանաձորում

Ավարտվեց Բարձրագույն խմբի 10-րդ տուրի 2 խաղ: 

Առաջին հանդիպմանը «Արարատ-Արմենիա»-ն ընդունել էր «Ալաշկերտ»-ին: 

Խաղը կայացավ Երևանի ֆուտբոլի ակադեմիայում: 

33-րդ րոպեին տանտերերի կազմում հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը: 

Երկրորդ խաղակեսում Վարդան Մինասյանի թիմից իր անվան դիմաց այս մրցաշրջանում ևս մեկ՝ 5-րդ գոլը գրանցեց Լիման՝ ամրապնդելով իր թիմի հաղթանակը: 

Այս խաղից հետո «Արարատ-Արմենիա»-ն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 19 միավոր: «Ալաշկերտ»-ը 16 միավորով 4-րդն է: 

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 2:0

Մյուս դիմակայությունում Վանաձորում հանդիպեցին «Լոռի»-ն և «Փյունիկ»-ը: 

30-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ջոնել Դեսիրեն 11-մետրանոց հարվածից բացեց խաղի հաշիվը: Ուղիղ 5 րոպե անց ևս մեկ 11-մետրանոց հարված նշանակվեց, այս անգամ արդեն Ալեքսանդր Թարխանովի թիմի օգտին, որը հստակ իրացրեց Եդիգարյանը: 

Առաջին կեսը ոչ-ոքի ավարտվեց: Երկրորդ խաղակեսում նշանակվեց այս հանդիպման 3-րդ 11-մետրանոց հարվածը հօգուտ «Լոռի»-ի, որն անվրեպ իրացրեց կրկին Դեսիրեն: 

Սակայն «Փյունիկ»-ին 78-րդ րոպեին Արթուր Միրանյանի գոլի շնորհիվ հաջողվեց հավասարեցնել հաշիվը, որն արդյունքում վերջնական էր՝ 2:2:

«Փյունիկ»-ը և «Լոռի»-ն այժմ մրցաշարային աղյուսակում գտնվում են հարևան դիրքերում: Երևանյան ակումբը 6-րդ տեղում է, իսկ «Լոռի»-ն՝ 5-րդ: 

«Լոռի» - «Փյունիկ»՝ 2:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: