Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Արթուր Սողոմոնյանին ուղղված լրջանալու կոչն այդպես էլ տեղ չհասավ. «Լոռի» ՖԱ

03 Հոկտեմբերի 2019 23:14
Արթուր Սողոմոնյանին ուղղված լրջանալու կոչն այդպես էլ տեղ չհասավ. «Լոռի» ՖԱ

«Լոռի» ՖԱ-ն հայտարարություն է տարածել, որի միջոցով վերջին անգամ հորդորել է «Փյունիկ»-ի ղեկավարությանը:

«Հարգելի ֆուտբոլասերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ,

Վերջին օրերին հայկական ֆուտբոլի շուրջ քննարկումները տարատեսակ ասուլիսների և հայտարարությունների տեսքով կրկին ակտիվացան։ Լոռի ՖԱ-ն բազմիցս հայտարարել է, որ շահագրգռված չէ տարբեր ինտրիգային հարցեր քննարկել խաղադաշտի սահմաններից դուրս, սակայն, կրկին մեր ակումբի անունը շոշափելով, փորձ արվեց Լոռի անունն օգտագործել մերձֆուտբոլային խնդրի շուրջ։ Կարծում ենք, որ նախկինում մեր՝ Արթուր Սողոմոնյանին ուղղված՝ լրջանալու և ֆուտբոլային հարթակներում հարցեր լուծելու կոչն այդպես էլ տեղ չհասավ Փյունիկ ակումբի ղեկավարությանը (մինչդեռ նրանք նշել էին, որ էջը համարում են փակված):

Սեփական թիմի անհաջողություններն անընդհատ բարդել մրցակից թիմերի կողմից ցուցադրած արդար խաղի, մրցավարների, չապացուցված ինչ-որ անհասկանալի համակարգերի, ՀՀ չեմպիոն դառնալու հնարավորությունից զրկելու անհիմն պնդումներով և մեղադրանքներով հնարավոր չէ առողջ մթնոլորտ ստեղծել մեր ֆուտբոլային ընտանիքում։ Դա միայն խարխլում է հայկական ֆուտբոլի հիմքերը։

Ավելին՝ հոկտեմբերի 5-ին, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրի Լոռի – Փյունիկ հանդիպմանն ընդառաջ, մեր կարծիքով, այս հայտարարությունները լրացուցիչ սրում և շիկացնում են ստեղծված իրավիճակը։

Փյունիկի ղեկավարությանը վերջին անգամ հորդորում ենք․

1/ Լոռին հակամարտող կողմ չէ և կապված չէ որևէ հակաֆուտբոլային գործունեության հետ։ Ավելին՝ դեռ մեծ հարց է, թե որ թիմն է ավելի շատ տուժել մրցավարությունից․ վիճակագիրներն ավելի լավ գիտեն։

2/ Մեր գործողություններում և հայտարարություններում չկա միտում, որն ուղղված է ՀՀ առաջնությունում հանդես եկող որևէ թիմի դեմ։ Մենք արդար խաղի կողմնակիցն ենք, պահպանել և պահպանում ենք ֆուտբոլ խաղի կանոնները։

3/ Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր գործընկերներին դրսևորել հարգանք և կոռեկտություն մրցակից թիմերի նկատմամբ և փորձել հարցերը լուծել ֆուտբոլ խաղի ժամանակ, կանաչ խաղադաշտի սահմաններում, այլապես մեր ակումբն ունի ոչ միայն ֆուտբոլային ներուժ, այլև լծակներ ակումբի պատիվն արատավորողներին կարգի հրավիրելու համար»,- նշված է հայտարարության մեջ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: