«Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 1-ին տուրից հետաձգված «Փյունիկ» - «Լոռի» հանդիպումը: Խաղն ավարտվեց տանտերերի վստահ հաղթանակով 3:1 հաշվով:
Երևանյան թիմից աչքի ընկան Սալոմոն Նիրիսարիկեն, Արթուր Միրանյանը և Սթիվեն Ալֆրեդը: Վանաձորցիների միակ գոլը խաղավերջում հեղինակեց Ջոնել Դեսիրեն:
Այսպիսով, «Լոռի»-ն վաստակած 13 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում, իսկ «Փյունիկ»-ը՝ 12 միավորով 6-րդ տեղում:
«Փյունիկ» - «Լոռի»՝ 3:1