Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Կամո Հովհաննիսյանի մասնակցությունն առաջիկա խաղին վտանգված է

26 Սեպտեմբերի 2019 16:06
Կամո Հովհաննիսյանի մասնակցությունն առաջիկա խաղին վտանգված է

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի առաջնության 27-րդ տուրի «Ժետիսու» -«Աստանա» խաղի մեկնարկում վնասվածք է ստացել և վաղաժամ լքել խաղադաշտը, տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

«Կամո Հովհաննիսյանն իր թիմի վերջին հանդիպման ընթացքում խաղային դրվագում մկանային վնասվածք ստացավ։ Հետագա բուժզննումները ցույց տվեցին, որ Կամոն մկանային պատռվածք է ստացել, որի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ:

Նա վաղը ժամանելու է Հայաստան, այստեղ կենթարկվի կրկնակի հետազոտության, որից հետո արդեն ամեն ինչ ավելի պարզ կլինի։ Ամենայն հավանականությամբ, նա բաց կթողնի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա երկու հանդիպումները»,- ասել է Հովհաննիսյանի բժիշկը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: