Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. «Շիրակ»-ը, «Ուրարտու»-ն և «Ալաշկերտ»-ը հաղթանակներ տարան

21 Սեպտեմբերի 2019 17:50
Բարձրագույն խումբ. «Շիրակ»-ը, «Ուրարտու»-ն և «Ալաշկերտ»-ը հաղթանակներ տարան

Կայացավ Բարձրագույն խմբի 8-րդ տուրի 3 խաղ: 

Դրանցից առաջինում «Երևան»-ը ընդունել էր «Ուրարտու»-ին: 

Խաղը կայացավ Վանաձորում: 

Այս խաղում «Ուրարտու»-ն կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակի հասնել և այժմ գրավում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: «Երևան»-ը վաստակած միավոր չունի և եզրափակում է աղյուսակը: 

«Երևան» - «Ուրարտու»՝ 0:1

Տուրի կենտրոնական խաղում «Շիրակ»-ը Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում հյուրընկալեց «Արարատ-Արմենիա»-ին: 

Հանդիպման 29-րդ րոպեին տանտերերի հարձակվող Մորի Կոնեն բացեց խաղի հաշիվը, որը արդյունքում վերջնական էր: 

«Շիրակ»-ը հաղթեց Վարդան Մինասյանի թիմին և այժմ գլխավորում է աղյուսակը: «Արարատ-Արմենիա»-ն զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: 

«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»՝ 1:0

Երրորդ դիմակայությունում «Ալաշկերտ»-ը Երևանի «Նաիրի» մարզադաշտում հյուրընկալեց «Գանձասար-Կապան»-ին: 

Հանդիպման առաջին գոլը 38-րդ րոպեին խփեց Արտակ Գրիգորյանը: 

Կապանյան ակումբի կազմում 89-րդ րոպեին հեռացվեց Վարդան Պողոսյանը: 

Հեռացումից հետո խաղավարտին Միհրան Մանասյանը ևս մեկ գոլ խփեց և ապահովեց իր թիմի հաղթանակը: 

Այժմ «Ալաշկերտ»-ը 10 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Կապանցիները զբաղեցնում են 8-րդ հորիզոնականը: 

«Ալաշկերտ» - «Գանձասար-Կապան»՝ 2:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: