Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Ցանկացած պարագայում շարունակելու եմ պաշտոնավարել որպես ՀՖՖ նախագահ. Արթուր Վանեցյան

19 Սեպտեմբերի 2019 22:25
Ցանկացած պարագայում շարունակելու եմ պաշտոնավարել որպես ՀՖՖ նախագահ. Արթուր Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրուցում հերքել է այն տեղեկությունը, ըստ որի՝ նա առաջիկայում կարող է հեռանալ ՀՖՖ-ից:

«Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ես ընտրվել եմ 4 տարի ժամկետով, ես չեմ հրաժարվելու ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Ցանկացած պարագայում շարունակելու եմ պաշտոնավարել որպես Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և զարգացնելու եմ հայկական ֆուտբոլը, որի վերջին մեկ տարվա հաջողությունները բոլորը տեսել են, և ես խնդրում, հորդորում եմ բոլորին, որպեսզի ֆուտբոլը չմտցնեն նման «քաղաքական» քննարկումների մեջ և թողեն, որ ես զբաղվեմ ֆուտբոլով: Իզուր թող ֆուտբոլային աշխարհը սթրեսի չենթարկեն, որովհետև առաջիկայում ունենք շատ կարևոր խաղեր և մեր բոլոր ֆուտբոլիստները, ֆուտբոլային գործիչները, պետք է լինեն հանգիստ, նեռվերները հանգիստ, կայուն, որպեսզի ունենանք հաղթանակ: Իսկ այդ հաղթանակը ոչ միայն ֆուտբոլի ֆեդերացիայինն է, այլ մեր ժողովրդինն է, մեր ընդհանուր պետության համար է:»


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: