Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. «Փյունիկ»-ը հաղթեց «Գանձասար-Կապան»-ին, Օզբիլիսը՝ գոլի հեղինակ

17 Սեպտեմբերի 2019 19:26
Բարձրագույն խումբ. «Փյունիկ»-ը հաղթեց «Գանձասար-Կապան»-ին, Օզբիլիսը՝ գոլի հեղինակ

Այսօր կայացան Հայաստանի առաջնության 7-րդ տուրի մի քանի խաղեր: 

Դրանցից մեկում «Գանձասար-Կապան»-ը հանդիպեց «Փյունիկ»-ին: 

Հանդիպումը կայացավ Երևանի ֆուտբոլի ակադեմիայում: 

Ալեքսանդր Թարխանովի թիմը այս խաղում կարողացավ 2:1 հաշվով հաղթանակ տանել: 

«Փյունիկ»-ի կազմում հաղթական գոլը խփեց նորեկ Արաս Օզբիլիսը: 

Այս խաղից հետո «Գանձասար-Կապան»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: «Փյունիկ»-ը 9 միավորով 6-րդն է: 

«Գանձասար-Կապան» - «Փյունիկ»՝ 1:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: