Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. «Լոռի»-ն հաղթեց «Ուրարտու»-ին, «Ալաշկերտ»-ը ջախջախեց «Երևան»-ին

17 Սեպտեմբերի 2019 18:10
Բարձրագույն խումբ. «Լոռի»-ն հաղթեց «Ուրարտու»-ին, «Ալաշկերտ»-ը ջախջախեց «Երևան»-ին

Բարձրագույն խմբի 7-րդ տուրում կայացավ երկու հանդիպում: 

Առաջին խաղը կայացավ Երևանի «Նաիրի» մարզադաշտում, որտեղ «Ալաշկերտ»-ը հյուրընկալեց «Երևան»-ին: 

Ալաշկերտցիները այս խաղում ջախջախիչ հաղթանակ տարան 5:1 հաշվով: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գլիշիչը: 

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտ»-ը շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: 

«Երևան»-ը վաստակած միավոր չունի ու եզրափակում է աղյուսակը: 

«Ալաշկերտ» - «Երևան»՝ 5:1

Երկրորդ հանդիպմանը «Լոռի»-ն Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալել էր «Ուրարտու»-ին: 

Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Կոբզարը: 

7 րոպե անց Զաերկոն հավասարեցրեց հաշիվը: 

«Լոռի»-ն առաջին խաղակեսում ևս մեկ գոլ խփեց և հաղթանակ ապահովեց այս խաղում: 

Այս արդյունքից հետո վանաձորյան ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը: «Ուրարտու»-ն երկու միավոր ունի և նախավերջին հորիզոնականում է: 

«Լոռի» - «Ուրարտու»՝ 2:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: