Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. «Ալաշկերտ»-ը ջախջախեց «Փյունիկ»-ին, «Արարատ-Արմենիա»-ն խաղավերջում ոչ-ոքի կորզեց «Ուրարտու»-ից

13 Սեպտեմբերի 2019 21:12
Բարձրագույն խումբ. «Ալաշկերտ»-ը ջախջախեց «Փյունիկ»-ին, «Արարատ-Արմենիա»-ն խաղավերջում ոչ-ոքի կորզեց «Ուրարտու»-ից

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում ևս երկու հանդիպում կայացավ:

«Ուրարտու»-ն սեփական հարկի ներքո խաղավերջում ձեռքից բաց թողեց հաղթանակը գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղում:

Տանտերերի կազմում 34-րդ րոպեին բացել է Եվգենի Բուդնիկը: 85-րդ րոպեին հյուրերին պարտությունից փրկել է Լուիս Օգանան:

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 1:1

Զուգահեռ խաղում «Ալաշկերտ»-ը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Փյունիկ»-ի դարպասը:

Դուբլի հեղինակ դարձավ Գուստավո Մարմենտինին: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Գալվաոն:

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 0:3

Այսպիսով, «Արարատ-Արմենիա»-ն 10 միավորով գտնվում է երրորդ տեղում, «Ալաշկերտ»-ը 7 միավորով՝ հինգերորդ տեղում: «Փյունիկ»-ն իր հերթին 6 միավորով 7-րդն է, իսկ «Ուրարտու»-ն 2 միավորով նախավերջին 9-րդ հորիզոնականում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: