Քիչ առաջ Երևան ժամանեց ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։
Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՖՖ առաջին փոխնախագահ, Գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։
Ալեքսանդր Չեֆերինի հետ միասին Երևան են ժամանել ՈւԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈւԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը:
ՈւԵՖԱ-ի նախագահին այսօր կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան-Իտալիա հանդիպմանը:
Հայաստան - Իտալիա խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: