Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Պաշտոնական. Խաշմանյանը լքեց «Ալաշկերտ»-ը

04 Սեպտեմբերի 2019 18:27
Պաշտոնական. Խաշմանյանը լքեց «Ալաշկերտ»-ը

«Ալաշկերտ»-ի ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և նրա օգնականներ Արա Նիգոյանի ու Աշոտ Գրիգորյանի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ալաշկերտ»-ը շնորհակալություն է հայտնում պարոն Խաշմանյանին և իր մարզչական շտաբին բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն է մաղթում մարզիչներին հետագա կարիերայում:

Թիմի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ադամյանը, ում շտաբում ընգրկված են ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

«Ալաշկերտ»-ը Բարձրագույն խմբի 5 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: