Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Պաշտոնական. Սիչյովը պայմանագիր է կնքել «Փյունիկ»-ի հետ

31 Օգոստոսի 2019 19:41
Պաշտոնական. Սիչյովը պայմանագիր է կնքել «Փյունիկ»-ի հետ

 

Ռուս հայտնի հարձակվո Դիմիտրի Սիչյովը համալրել է «Փյունիկ»-ի կազմը, տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ, 35-ամյա ֆուտբոլիստը իր նոր թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով: 

Սիչյովը նախկինում հանդես է եկել  Տամբովի «Սպարտակ»-ում, Մոսկվայի «Սպարտակ»-ում, «Մարսելում», Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ում, Մինսկի «Դինամո»-ում, «Վոլգա»-ում, «Օկժետպես»-ում և «Կազանկա»-ում:

«Փյունիկ»-ում Սիչյովը հանդես կգա 19 համարի ներքո:

Ռուսաստանի հավաքականի կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 15 գոլի հեղինակ: Խաղացողը Ռուսաստանի հավաքականի կազմում 2008թ. դարձել է նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: