Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Պաշտոնական. էստոնացի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

25 Օգոստոսի 2019 13:03
Պաշտոնական. էստոնացի պաշտպանը տեղափոխվեց «Ալաշկերտ»

Հայաստանի գործող գավաթակիր «Ալաշկերտ»-ը շարունակում է համալրումներ ունենալ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Երևանյան ակումբը պայմանագիր է ստորագրել Էստոնիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Նիկիտա Բարանովի հետ:

27-ամյա ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Էստոնիայի առաջատար ակումբներից մեկում` «Ֆլորա»-ում, խաղացել է Նորվեգիայի «Կրիստիանսունդ»-ում և «Սոգնդալ»-ում, իսկ նրա նախորդ ակումբը Բուլղարիայի առաջատար թիմերից «Բերոե»-ն էր:

Նիկիտա Բարանովը 34 հանդիպում է անցկացրել Էստոնիայի ազգային հավաքականում, ներկայացրել է իր երկրի Մ-23 (3 խաղ), Մ-21 (13 խաղ, 1 գոլ), Մ-19 (14 խաղ) և Մ-18 (1 խաղ) հավաքականները:

«Ուրախ եմ, որ այստեղ եմ: «Ալաշկերտ»-ը լավ թիմ է, որը մշտապես պայքարում է չեմպիոնության համար և հանդես է գալիս եվրոպական մրցասպարեզում: Լավ կարծիքի եմ  նաև Հայաստանի առաջնության մասին, որտեղ հանդես է գալիս նաև հավաքականում իմ թիմակից, «Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Իլյա Անտոնովը: Ամեն ինչ կանենք չեմպիոն դառնալու համար»,- Բարանովի խոսքերն է մեջբերում «Ալաշկերտ»-ի պաշտոնական կայքը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: