Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել է Էրիկ Վարդանյանի ու ևս 2 խաղացողի որակազրկումը

21 Օգոստոսի 2019 21:35
Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել է Էրիկ Վարդանյանի ու ևս 2 խաղացողի որակազրկումը

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ կասեցվել են 3 ֆուտբոլիստների կարգապահական տույժերը: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հաշվի առնելով Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի միջնորդությունը, ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի համընդհանուր շահերը և մինչխաղային մարզումների կարգով ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի` անցկացվող ֆուտբոլային հանդիպումներին մասնակցելու անհրաժեշտությունը և հիմք ընդունելով ՀՖՖ Կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 29.01 հոդվածը՝ որոշվել է կասեցնել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է` հինգ խաղով որակազրկում, որից երեքն արդեն մարված են):

Հաշվի առնելով ֆուտբոլ խաղի արդարության և հավասարության սկզբունքները՝ կասեցնել նաև «Լոռի ՖԱ» թիմի ֆուտբոլիստ Ուիլյամս Իկեչուկվու Նվանիի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է` հինգ խաղով որակազրկում, որից չորսն արդեն մարված են) և «Բանանց», ներկայումս «Շիրակ» թիմի ֆուտբոլիստ Սոլոմոն Իմե Ուդոյի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցը (այն է` յոթ խաղով որակազրկում, որից հինգն արդեն մարված են): Սույն որոշումներն ուժի մեջ են մտնում կայացման պահից: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: