Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. Երևանյան դերբիում սենսացիա գրանցվեց. «Փյունիկ» - «Արարատ»՝ 1:4

19 Օգոստոսի 2019 21:07
Բարձրագույն խումբ. Երևանյան դերբիում սենսացիա գրանցվեց. «Փյունիկ» - «Արարատ»՝ 1:4

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրի շրջանակում «Փյունիկ»-ն ընդունեց «Արարատ»-ին:

Առաջինը հաջողության հասան հյուրերը. 44-րդ րոպեին հաշիվը բացեց Դեդեչկոն: Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 65-րդ րոպեին, Սիմոնյանը խփեց պատասխան գնդակը: 

Այնուամենայնիվ, արարատցիներին հաջողվեց սենսացիա գրանցել. նախ 80-րդ րոպեին Բադոյանը կրկին առաջ մղեց իր թիմին, որից հետո 85-րդ րոպեին Դեդեչկոն դուբլ ձևակերպեց: Խաղավերջում մեկ գոլ էլ հեղինակեց Վեսլեն Ժունիորը:

Այս խաղից հետո «Արարատ»-ը 100-տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Փյունիկ»-ն ունի 3 միավոր ու 6-րդն է:

«Փյունիկ» - «Արարատ»՝ 1:4


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: