Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիա»-ն դժվարին հաղթանակ տոնեց «Նոա»-ի նկատմամբ ու ստանձնեց առաջատարի դերը

18 Օգոստոսի 2019 19:07
Բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիա»-ն դժվարին հաղթանակ տոնեց «Նոա»-ի նկատմամբ ու ստանձնեց առաջատարի դերը

Հայաստանի Բարձրագույն խմբի 3-րդ տուրում «Նոա»-ն հյուրընկալեց «Արարատ-Արմենիա»-ին:

Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին բացեցին հյուրերը. գոլի հեղինակը Համբարձումյանն էր: Հայաստանի գործող չեմպիոնն իր առավելությունը կրկնապատկեց Լիմայի ջանքերով՝ 74-րդ րոպեին: 8 րոպե անց Մայրովիչը մեկ գնդակ հետ բերեց՝ ապահովելով խաղի լարված վերջաբանը: Այնուամենայնիվ, այլևս գոլեր չգրանցվեցին:

Այսպիսով, «Արարատ-Արմենիա»-ն 2 խաղից հետո 100-տոկոսանոց արդյունք ունի ու գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Նոա»-ն 4 միավորով 4-րդն է:

«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 1:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: