Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. «Գանձասար-Կապան»-ն ու «Լոռի»-ն հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

17 Օգոստոսի 2019 20:52
Բարձրագույն խումբ. «Գանձասար-Կապան»-ն ու «Լոռի»-ն հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում «Գանձասար-Կապան»-ն ընդունել էր «Լոռի»-ին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:

29-րդ րոպեին վանաձորցիներին առաջ է մղել Չաբիեր Աուզմենդին: 57-րդ րոպեին պատասխան գնդակը խփել է Էմիլ Եղիազարյանը:

Այսպիսով, «Լոռի»-ն վաստակած 4 միավորով գտնվում է չորրորդ հորիզոնականում, իսկ կապանյան թիմը 2 միավորով՝ 8-րդ տեղում:

«Գանձասար-Կապան» - «Լոռի»՝ 1:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: