Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. Աղեկյանի դուբլի շնորհիվ «Լոռի»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին

11 Օգոստոսի 2019 19:07
Բարձրագույն խումբ. Աղեկյանի դուբլի շնորհիվ «Լոռի»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրում «Լոռի»-ն տանը 2:1 հաշվով առավելության հասավ «Ալաշկերտ»-ի նկատմամբ:

26-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է տանտերերի նորեկ Գրիգոր Աղեկյանը: Ընդամենը երկու րոպե անց հյուրերը խփեցին պատասխան գնդակը. աչքի ընկավ Սարգիս Շահինյանը: 60-րդ րոպեին Աղեկյանը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը և հաղթանակ պարգևեց վանաձորյան ակումբին:

Այսպիսով, «Լոռի»-ն նոր մեկնարկած առաջնությունում առաջին երեք միավորը վաստակեց:

«Լոռի» - «Ալաշկերտ»՝ 2:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: