Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. Չեմպիոնը մեկնարկում է հաղթանակով. «Արարատ-Արմենիա»-ն ուժեղ էր «Գանձասար-Կապան»-ից (տեսանյութ)

10 Օգոստոսի 2019 21:20
Բարձրագույն խումբ. Չեմպիոնը մեկնարկում է հաղթանակով. «Արարատ-Արմենիա»-ն ուժեղ էր «Գանձասար-Կապան»-ից (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի երկրորդ տուրում «Արարատ - Արմենիա»-ն  հյուրընկալեց «Գանձասար - Կապան»-ին:

Հայաստանի գործող չեմպիոնն այս խաղում կամային հաղթանակ տոնեց: Նախ 30-րդ րոպեին հաշիվը բացեցին հյուրերը. գոլի հեղինակը Դավիթ Մինասյանն էր: 

Տանտերերը միայն խաղավերջում կարողացան կոտրել մրցակիցի դիմադրությունը: 73-րդ րոպեին Պետրոս Ավետիսյանը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, 84-րդ րոպեին Օգանան առաջ մղեց իր թիմին, իսկ 5 րոպե անց Արտեն ձևակերպեց վերջնական հաշիվը:

Այս խաղից հետո  «Արարատ - Արմենիա»-ն  3 միավորով 3-րդ տեղում է,  «Գանձասար - Կապան»-ն ունի 1 միավոր ու 5-րդն է:

«Արարատ - Արմենիա» - «Գանձասար - Կապան»՝ 3:1

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: