Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. Կոզլովի փայլուն գոլի շնորհիվ «Արարատ»-ը կամային հաղթանակ տոնեց «Շիրակ»-ի նկատմամբ (տեսանյութ)

09 Օգոստոսի 2019 21:25
Բարձրագույն խումբ. Կոզլովի փայլուն գոլի շնորհիվ «Արարատ»-ը կամային հաղթանակ տոնեց «Շիրակ»-ի նկատմամբ (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրում «Արարատ»-ը «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց «Շիրակ»-ին:

Հանդիպման հաշիվը 56-րդ րոպեին բացեցին հյուրերը. գոլի հեղինակ դարձավ Բակայոկոն: Ընդամենը մեկ րոպե անց Դեդեչկոն խփեց պատասխան գնդակը:

88-րդ րոպեին Կոզլովը շեշտակի հարվածով ձևակերպեց վերջնական հաշիվը:

Հատկանշական է այն, որ 66-րդ րոպեից սկսած գյումրեցիները պայքարում էին 10 հոգով:

Այս պահի դրությամբ «Արարատ»-ը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Շիրակ»-ը 3 միավորով 3-րդն է:

«Արարատ» - «Շիրակ»՝ 2:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: