Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Մխիթարյանը հարցազրույց է տվել Մ19 Եվրո-2019-ի վերաբերյալ՝ հայտնելով, թե ով է եղել իր սիրելի ֆուտբոլիստը

12 Հուլիսի 2019 16:52
Մխիթարյանը հարցազրույց է տվել Մ19 Եվրո-2019-ի վերաբերյալ՝ հայտնելով, թե ով է եղել իր սիրելի ֆուտբոլիստը

Հայաստանի հավաքականի ու «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ով հուլիսի 14-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի դեսպանն է, հարցազրույց է տվել ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությանը:

-Պատմեք Ձեր՝ Մ-19 հավաքականի կազմում ելույթների մասին:

-Այդ տարիքում հսկայական փորձ ես ձեռք բերում՝ սովորելով արագ որոշում կայացնել: Նաև խաղալով այլ հավաքականների դեմ՝ իրական պատկերացում ես կազմում քո հնարավորությունների մասին:

-Ո՞վ է եղել Ձեր սիրելի ֆուտբոլիստը:

-Զինեդին Զիդանը. Նա ֆուտբոլային Պիկասոն էր ու գնդակով աներևակայելի բաներ էր անում: Զիդանի խաղը հրաժագեղ էր:

-Դուք Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն եք. Հիշու՞մ ինչ-որ դրվագ, որով հպարտանում եք:

-Չեմ սիրում ինքս ինձ գովել: Հաճույք եմ ստանում այն ամենից՝ ինչ անում եմ: Հպարտանալու մասին կմտացեմ կարիերաս ավարտելուց հետո:

-Հայաստանի պես երկրի համար ի՞նչ է նշանակում նման մրցաշար ընդունելը:

-Հայաստանում շատ են սիրում ֆուտբոլ: Մարդիկ ուրախ են, որ մեզ մոտ նման մրցաշար է լինելու: Սա եվրոպական ֆուտբոլի ապագա աստղերին տեսնելու հիանալի հնարավորություն է:

Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ ֆուտբոլիստներին, ովքեր շուտով մեկնարկելու են Հայաստանի խաղադաշտերում:

Հաճույք ստանալ ու վայելել յուրաքանչյուր պահը: Այսպիսի մրցաշարերը կարող են մեկ անգամ լինել կյանքում: Բոլորին հաջողություն եմ մաղթում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: