Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

Պաշտոնական. ևս մեկ բրազիլացի ֆուտբոլիստ համալրեց «Լոռի»-ն

25 Հունիսի 2019 22:26
Պաշտոնական. ևս մեկ բրազիլացի ֆուտբոլիստ համալրեց «Լոռի»-ն

«Լոռի» ՖԱ-ն գալիք մրցաշրջանին ընդառաջ շարունակում է ամրապնդել թիմի կազմը:

Վանաձորյան թիմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ակումբը 2 տարվա պայմանագիր է ստորագրել բրազիլացի Գուստավո Վիլյամ Կոնստանցիոյի հետ:

27-ամյա ֆուտբոլիստը խաղացել է էստոնական «Նիմմե Կալյու»-ում, որի կազմում նախորդ մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն:

Կոնստանցիոն նաև հանդես է եկել պորտուգալական և բրազիլական մի քանի ակումբներում։

Ավելի վաղ, «Լոռի»-ն հայտնել էր Լուիզ Մաթեուս Սերվո Դե Կարվալյոյի հետ պայմանագիր կնքելու մասին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: