Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Sportal Media Awards. 2018/19 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանները. Էրիկ Վարդանյանը՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

22 Հունիսի 2019 13:57
Sportal Media Awards. 2018/19 մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանները. Էրիկ Վարդանյանը՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Ժամանակն է ներկայացնել Sportal Media Awards մրցանակաբաշխության արդյունքներով լավագույնը ճանաչված կիսապաշտպաններին:

Հենակետային պաշտպանի դիրքում լավագույնն է ճանաչվել «Փյոինիկի»-ի և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը: Իր դիրքում նա առաջ է անցել «Արարատի»-ի ներկայացուցիչ Դեյան Վուկոմանովիչից և «Lոռի»-ի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուից:

Ձախ կիսապաշտպանների միջև լավագուն արդյունքը ցույց է տվել «Լոռի»-ի եզրային Սանդի Ինգբեդեն: Երկրորդը Ջովանի Մարտինեսն է՝ «Արարատ-Արմենիա»-ից, երրորդը՝ Մուսա Փոլ Բակայոկոն՝ «Շիրակ»-ից՝:

Աջ կիսապաշտպանների պայքարում առաջին երկու հորիզոնականներում հանգրվանել են «Արցախ»-ի ֆուտբոլիստներ Վիգեն Ավետիսյանը և Էմիլ Եղիազարյանը: Նրանց հաջորդում է Դավիթ Մինասյանը «Գանձասար-Կապան» ակումբից:

«Լավագույն հարձակողական կիսապաշտպան» անվանակարգում հաղթող են ճանաչվել «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանն ու «Արարատ-Արմենիա»-ն ներկայացնող Պետրոս Ավետիսյանը, երրորդ տեղում Իսահ Ալիյուն է՝ «Lոռի»-ից: Պետրոս Ավետիսյանի արդյունքը, հնարավորություն է տվել ձևավորել մրցաշրջանի խորհրդանշական հավաքականի 4-1-4-1 խաղային սխեման:

Մինչև 23 տարեկան բոլոր ֆուտբոլիստների շրջանում ունեցած լավագույն արդյունքով «Փյունիկ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը ճանաչվել է ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանի «Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ» և արժանացել հատուկ մրցանակի:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: