Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

«Ալաշկերտ»-ը կխաղա կանանց ՉԼ-ի որակավորման փուլում

13 Հունիսի 2019 12:00
«Ալաշկերտ»-ը կխաղա կանանց ՉԼ-ի որակավորման փուլում

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը՝ որպես «Անի-1» թիմի իրավահաջորդ, Հայաստանը կներկայացնի կանանց Չեմպիոնների լիգայում։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

2018-19թթ․-ի մրցաշրջանում «Անի-1»-ը դարձել է Հայաստանի «Ա» խմբի առաջնության հաղթող։ Որակավորման փուլի վիճակահանությունը նշանակվել է հունիսի 21-ին։ Կկազմվի 10 խումբ՝ 4-ական թիմով։ Խմբերից յուրանքանչյուրի համար կընտրվի առանձին մրցավայր։ Թիմերը կխաղան շրջանաձև մրցակարգով։ Որակավորման փուլի խաղերը կկայանան օգոստոսի 7-ին, 10-ին, 13-ին։

2001-02թթ․ մրցաշրջանում՝ կանանց ՉԼ գավաթի առաջին խաղարկությունում, Հայաստանը ներկայացրել է «Քոլեջը», որի կազմում խաղացել է «Ալաշկերտի» գործող գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը։ Առաջիկա մասնակցությունը Հայաստանի համար կդառնա 2-րդը։


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: