Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Պաշտոնական. «Արցախ»-ի մարզչական շտաբը հեռացավ ակումբից

01 Հունիսի 2019 13:30
Պաշտոնական. «Արցախ»-ի մարզչական շտաբը հեռացավ ակումբից

«Արցախ» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի, մարզիչներ Կարեն Բարսեղյանի և Արթուր Ասոյանի հետ: Այս մասին տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: 

Թիմը շնորհակալություն է հայտնել մարզչական շտաբին՝ կարճ ժամանակահատվածում կատարած ծավալուն աշխատանքի և ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար, ինչպես նաև հաջողություն մաղթել նրանց հետագա կարիերայում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի ավարտված մրցաշրջանում «Արցախ»-ն 8-րդ տեղը զբաղեցրեց: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: