Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. «Գանձասար-Կապան»-ը ջախջախեց «Արարատ»-ին, վերջին տուրի արդյունքները

30 Մայիսի 2019 19:01
Բարձրագույն խումբ. «Գանձասար-Կապան»-ը ջախջախեց «Արարատ»-ին, վերջին տուրի արդյունքները

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրում կայացավ 4 հանդիպում:

Արդեն տեղեկացրել էինք, որ »Արարատ-Արմենիա»-ն հաղթեց «Բանանց»-ին և դարձավ առաջնության չեմպիոն: Մյուս 3 խաղում գրանցվեցին հետևյալ արդյունքները:

«Գանձասար-Կապան»-ը հյուրընկալեց «Արարատ»-ին և ջախջախեց 7:1 հաշվով: Գոլով աչքի ընկան Աշոտ Ադամյանը, Աշոտ Կարապետյանը և Միհրան Մանասյանը, իսկ Գեղամ Հարությունյանը պոկերի հեղինակ դարձավ:

Այսպիսով, Կապանի թիմը մրցաշրջանն ավարտեց 6-րդ, իսկ երևանյան ակումբը՝ վերջին՝ 9-րդ տեղում:

«Արարատ» - «Գանձասար-Կապան»՝ 1:7

Մյուս խաղում «Արցախ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակ»-ին և հաղթեց 3:2 հաշվով:

Նշենք, որ տանտերերը 28 միավորով զբաղեցրեցին 8-րդ հորիզոնականը, իսկ գյումրեցիները՝ 36 միավորով 7-րդը:

«Ացախ» - «Շիրակ»՝ 3:2

«Լոռի»-ն էլ սեփական հարկի տակ ուժերը չափեց «Ալաշկերտ»-ի հետ: Գրանցվեց 3:2 հաշիվը՝ հօգուտ տանտերերի:

Վանաձորի թիմը 44 միավորով եզրափակեց լավագույն հնգյակը, իսկ «Ալաշկերտ»-ը 51 միավորով 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց: 

«Լոռի» - «Ալաշկերտ»՝ 3:2


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: