Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Գանձասար-Կապան Երևան Լոռի Նոա Շիրակ Ուրարտու Փյունիկ

Բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիա»-ն վստահ հաղթանակ տոնեց «Արցախ»-ի նկատմամբ, «Բանանց»-ն ու «Ալաշկերտ»-ը ոչ-ոքի խաղացին

24 Մայիսի 2019 18:51
Բարձրագույն խումբ. «Արարատ-Արմենիա»-ն վստահ հաղթանակ տոնեց «Արցախ»-ի նկատմամբ, «Բանանց»-ն ու «Ալաշկերտ»-ը ոչ-ոքի խաղացին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 35-րդ տուրում այսօր կայացավ 2 հանդիպում:

«Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Բանանց»-ին: Գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Հաշիվը 39-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Էդգար Մանուչարյանը: Խաղավարտին մոտ հյուրերը կարողացան խուսափել պարտությունից. գոլի հեղինակ դարձավ Վարդան Պողոսյանը:

Այս տուրից հետո «Բանանց»-ը 52 միավորով 3-րդն է, իսկ «Ալաշկերտ»-ը 51 միավորով եզրափակում է լավագույն քառյակը:

«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 1:1

Մյուս խաղում «Արարատ-Արմենիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Արցախ»-ին և վստահ հաղթանակ տոնեց 2:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Անտոն Կոբյալկոն: Այս տուրից հետո Վարդան Մինասյանի թիմը 58 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ «Արցախ»-ը 25 միավորով նախավերջին՝ 8-րդ հորիզոնականում է:

«Արարատ-Արմենիա» - «Արցախ»՝ 2:0


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: