Ալաշկերտ Արարատ Արարատ-Արմենիա Արցախ Բանանց Գանձասար-Կապան Լոռի ՇիրակՓյունիկ

Բարձրագույն խումբ. «Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին, «Փյունիկ»-ն ու «Բանանց»-ը ոչ-ոքի խաղացին

15 Մայիսի 2019 18:50
Բարձրագույն խումբ. «Ալաշկերտ»-ը հաղթեց «Շիրակ»-ին, «Փյունիկ»-ն ու «Բանանց»-ը ոչ-ոքի խաղացին

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 33-րդ տուրում այսօր կայացավ 2 հանդիպում:

Առաջին խաղում «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Շիրակ»-ին և հաղթեց նվազագույն հաշվով: Միակ գոլը 73-րդ րոպեին հեղինակեց Մարմենտինին:

Այս տուրից հետո «Ալաշկերտ»-ը 49 միավորով 4-րդն է, իսկ գյումրեցիները 36 միավորով՝ 6-րդը:

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 1:0
1:1՝ Մարմենտինի (73')

Մյուս խաղում «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Բանանց»-ին: Գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Հաշիվը 47-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Արթուր Միրանյանը, իսկ 55-րդ րոպեին Կարեն Մելքոնյանը հավասարեցրեց այն: Հատկանշական է, որ խաղավարտին մոտ հյուրերը մնացին 10 հոգով: 85-րդ րոպեին Ռոբերտ Դարբինյանը կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից:

Այս տուրից հետո Թարխանովի թիմը 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Բանանց»-ը 51 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

«Փյունիկ» - «Բանանց»՝ 1:1
1:0՝ Միրանյան (47'), 1:1՝ Մելքոնյան (55')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: